Սիրիայի ընդդիմության կողմնակիցները Կահիրեում հարձակվել են Սիրիայի դեսպանատան վրա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեում Սիրիայի դեսպանատան առջեւ հավաքված տասնյակցուցարարներբախումներ են ունեցել անվտանգության աշխատակիցների հետ, ովքեր հսկում էին դեսպանատունը: Բախումները սկսվել են այն ժամանակ, երբ ցուցարարները փորձել են դեսպանատուն մտնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ցուցարարները փորձել են դեսպանատան վրա բարձրացնել Սիրիայի հեղափոխական դրոշը:
Նրանք քարեր եւ շշեր են նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, ովքեր էլ իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել` ցուցարարներին ցրելու նպատակով:
Ցուցարարները քննադատել են Սիրիայի ներկա համակարգը եւ պահանջել են վտարել Կահիրեից Սիրիայի դեսպանին: Նրանք հանդես են հայտարարությամբ` նշելով, որ սեպտեմբերի 4-ին Սիրիայի ռազմական գործողությունների հետեւանքով 150 մարդ է զոհվել:
Անվտանգության աշխատակիցները ձերբակալել են ավելի քան տասը ցուցարարների, որից հետո ցուցարարների եւ անվտանգության աշխատակիցների միջեւ բախումները վերսկսվել են ամերիկյան դեսպանատան առջեւ: Կահիրեի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ բախումների հետեւանքով ավելի քան 33 մարդ է վիրավորվել, որոնց վիճակը կայուն է, զոհեր չկան: