Միջազգային

Քվեբեկի ընտրություններում հաղթել են անջատականները

1 րոպեի ընթերցում

Քվեբեկի ընտրություններում հաղթել են անջատականները

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Քվեբեկ նահանգում անցկացված ընտրություններում հաղթել են անջատականները: Քվեբեկյան կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, բավարար թվով ձայներ է հավաքել կառավարություն կազմելու համար, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Կուսակցությունը պայքարում է նահանգի պետական ինքնիշխանության եւ ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի պահպանման համար: Կազմակերպությունն ավելի վաղ արդեն երկու հանրաքվե է նախաձեռնել Քվեբեկի անկախության հարցի շուրջ, ընդ որում երկրորդը քիչ էր մնում ավարտվեր անջատականների հաղթանակով: Բայց այժմ, ըստ հարցումների տվյալների, Կանադայից անջատվելու գաղափարը պաշտպանում է բնակիչների ընդամենը 28 տոկոսը:

Ինչպես նշում են կանադական ԶԼՄ-ները, քվեբեկցիները ընդդիմության օդտին են քվեարկում ոչ թե այն պատճառով, որ պաշտպանում են նրա գաղափարները, այլ ավելի շուտ ի հեճուկս Լիբերալ կուսակցության, որը շահել է նախորդ երեք ընտրություններն անընդմեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում