Տարածաշրջանային

Սաֆարովն Ադրբեջան միապետության մարդասպան եւ հանցագործ հերոսն է. haggin.az

2 րոպեի ընթերցում

Սաֆարովն Ադրբեջան միապետության մարդասպան եւ հանցագործ հերոսն է. haggin.az

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի սպայի համար «հերոսի» հեղինակություն ստեղծողները կարծես «միամտաբար» մոռացել էին, որ այդ արյունալի պատմությունը տեղի է ունեցել ոչ թե Ղարաբաղի մարտադաշտում, այլ Եվրոպայում, ՆԱՏՕ-ի դասընթացներում, որտեղ ուսանելու էին գնացել երկու սպաները: Իսկ այն հանգամանքը, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանը ծաղրել է Ռամիլ Սաֆարովին եւ անգամ ադրբեջանական դրոշով կոշիկն է մաքրել, եվրոպական մայրաքաղաքում չի կարող դադարել սպանություն եւ հանցագործություն ընկալվելուց: Դեռ հարց է, թե ադրբեջանական ԶԼՄ-ներում պաշտոնատար «գործիչների» «հայրենասիրական» ելույթներն ու հովածներն ընդհանրապես որեւէ ազդեցություն ունեցել են դատարանում Սաֆարովի գործի վրա, թե ոչ, բայց անգամ սպայի հայրը վճռի հրապարակումից հետո հայտարարեց, որ իր որդուն արջի ծառայություն են մատուցել եւ ավելի շատ վնասել նրանք, ովքեր նրան փառաբանել են որպես հերոսի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է ադրբեջանական haggin.az լրատվական կայքը` նշելով, որ «Սաֆարովն Ադրբեջան նեոմիապետության մարդասպան եւ հանցագործ հերոսն է»:

«Կոռուպցիայի պատճառով քաղաքական, գաղափարական, տնտեսական, դիվանագիտական, եւ հատկապես, ռազմական առումով թույլ Ադրբեջանն այսօր ուժեղ է միայն փողերով, որոնք նրան հեշտությամբ տրվում են նավթային եկամուտների միջոցով: Դրանք այսօր կան, բայց կնվազեն արդեն վաղը եւ կվերանան վաղը չէ մյուս օրը: Այո, այսօր մենք «աչքի ընկանք», «փայլեցինք կտրուկությամբ», բայց կրկին ոչ թե ինչ- որ ոլորտում հմտությամբ եւ արհեստավարժությամբ, այլ ընդամենը փողերով: Երկրի իրական զարգացման նկատմամբ ոչ բարեփոխիչ տաղանդով, ոչ քաղաքական կամքով չօժտված ինքնագոհ եւ ամբիցիոզ ղեկավարությամբ` ոչ ժողովրդավար, ավտորիտար պետության հեղինակությունն ավելի ուժեղ կամրապնդվի Ադրբեջանի վրա, որը, ինչպես գրել էր Ադրբեջանում սպանված լրագրող Էլմար Հուսեյնովը, «նավթի վաճառասեղանից» այլ բան իրենից չի ներկայացնում», -ընդգծում է haggin.az-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում