Իրանական խնդրի լավագույն լուծումը դիվանագիտությունն Է. ԱՄՆ-ի Դեմկուս
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վստահ Է, որ իրանական խնդրի լուծման միակ եւ լավագույն եղանակը դիվանագիտությունն Է: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրեսը», ասված Է Դեմոկրատական կուսակցության ծրագրում, որը լույս սեպտեմբերի 4-ի գիշերը հրապարակվել Է Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) ընթացող կուսակցական համագումարում:
Համագումարը, որտեղ նախագահ Բարաք Օբաման եւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը դեմոկրատներից պաշտոնապես թեկնածուներ կառաջադրվեն նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում, բացվել Է սեպտեմբերի 3-ին: Համագումարի աշխատանքի առաջին օրվա միակ իրադարձությունը դարձել Է առաջիկա չորս տարվա համար կուսակցության ծրագրի հրապարակումը:
«Նախագահ Օբաման վստահ Է, որ դիվանագիտությունը մնում Է լավագույն եւ հիմնական գործուն միջոցը: Միեւնույն ժամանակ նա հասկանալ Է տվել, որ հիմնախնդրի դիվանագիտական լուծման համար ժամանակավոր «պատուհանն» անվերջ բաց չի լինի, եւ բոլոր միջոցները, ներառյալ ռազմական ուժի կիրառումը, ակտուալ են մնում: Սակայն, մեր պարտավորությունների համաձայն՝ այժմ մենք բոլոր հնարավորություններն օգտագործում ենք իրանական ռեժիմի վրա ճնշումն ուժեղացնելու համար, որպեսզի ստիպենք նրան կատարելու իր պարտավորությունները եւ վերամիավորվելու համաշխարհային հանրակցության հետ»,-ասված Է փաստաթղթում, որը տարածվել Է համագումարի կազմկոմիտեի կողմից:
Օբաման նաեւ մտադիր Է ԱՄՆ-ի բոլոր հնարավորություններն օգտագործել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար: