Աստանայում բացվում է ԱՊՀ-ի երկրների արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի նիստը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում սեպտեմբերի 4-ին մեկնարկում է ԱՊՀ-ի երկրների բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի 25-րդ նիստը, որն աշխատանքը կշարունակի մինչեւ սեպտեմբերի 6-ը, հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:
Նիստին կմասնակցեն ԱՊՀ-ի անդամ պետությունների արտակարգ իրավիճակների գծով պետական մարմինների ղեկավարները:
ԱՊՀ-ի երկրների բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհուրդը ճյուղային համագործակցության գործող մարմին է: Այն ստեղծվել է արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում փոխգործակցության մասին 1993 թվականի հունվարի 22-ի պայմանագրին համապատասխան, որն ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից ընդունվել է Մինսկում:
Համաձայնագիրն ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան: