Արեւելյան Գերմանիան 1 տրիլիոն եվրո Է պահանջել համերկրային իշխանություններից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թյուրինգիայի իշխանությունները հայտարարել են, որ Արեւելյան Գերմանիայի զարգացման համար անհրաժեշտ Է ներդնել 1 տրիլիոն եվրո: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, Handelsblatt-ին տված հարցազրույցի ժամանակ ասել Է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից այս դաշնային երկրամասի տնտեության նախարար Մատիաս Մահնիգը:
Մահնիգը պահանջել Է համերկրային մակարդակով մշակել նախկին արեւելագերմանական երկրամասերի զարգացման «Ռազմավարություն-2030» ծրագիրը: Նրա կարծիքով՝ համերաշխության հարկը, որը բոլոր դաշնային երկրամասերը մուծում են Գերմանիայի միավորվելուց հետո, նախկին ԳԴՀ-ի տարածքին օգնեց տնտեսության զարգացման մակարդակով մոտենալ Արեւմտյան Գերմանիային: Սակայն այժմ, ինչպես հայտարարել Է Մահնիգը, եկել Է դաշնային կառավարության հերթը աջակցելու հետ մնացող Արեւելքին:
Թյուրինգիայի տնտեսության նախարարն այս եզրակացություններն արել Է՝ ելնելով Roland Berger կոնսալտինգային ընկերության կատարած հետազոտությունից: Ֆիրմայի տվյալների համաձայն՝ Գերմանիայի Արեւելքում եւ Արեւմուտքում տնտեսության մակարդակը հավասարեցնելու համար «անհրաժեշտ Է քաղաքական կամք եւ ֆինանսական միջոցներ», այն Է՝ 1 տրիլիոն եվրոյի չափով ներդրումներ մինչեւ 2030 թվականը:
Այդ փողերը պետք Է ներդնեն ինչպես ավելի զարգացած երկրամասերը, այնպես Էլ համերկրային կենտրոնը: