Սպորտ

Չին մարզիկները զբաղեցնում են 1-ին տեղը Լոնդոնի պարալիմպիկ խաղերում

1 րոպեի ընթերցում

Չին մարզիկները զբաղեցնում են 1-ին տեղը Լոնդոնի պարալիմպիկ խաղերում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի, Գերմանիայի եւ Ավստրալիայի մարզիկները, նվաճելով 1-ական մեդալ, ներկա դրությամբ զբաղեցնում են 1-3-րդ տեղերը Լոնդոնում ընթացող 14-րդ պարալիմպիկ՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների օլիմպիական խաղերին: Ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը` առաջին տեղում են չին մարզիկները, որոնք նվաճել են 1 ոսկե մեդալ, գերմանացիները 1 արծաթե մեդալով 2-րդ տեղում են, ավստրալիացի մարզիկները 1 բրոնզե մեդալով զբաղեցնում են 3-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Հայաստանի երկու մարզիկներ՝ լողորդուհի Մարգարիտա Հովաքիմյանը եւ ծանրորդուհի Գրետա Վարդանյանը հանդես են գալու սեպտեմբերի 1-ին եւ 5-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում