Միջազգային

Ծովահենների պատանդն են դարձել 24 ռուսաստանցիներ

1 րոպեի ընթերցում

Ծովահենների պատանդն են դարձել 24 ռուսաստանցիներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ընկերություններից մեկին պատկանող նավթատար նավի անձնակազմը, նավ, որն ավելի վաղ օգոստոսի 28-ին Գվինեական ծոցում զավթել Էին ծովահենները, բաղկացած Է Ռուսաստանի 24 քաղաքացիներից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին: Այս տեղեկությունները լրատվական գործակալությանը հավաստել են Միջազգային ծովային բյուրոյում (International Maritime Bureau, IMB):

«Էներջի Ցենտուրիոն» լցանավը, որը գրանցված Է Մեծ Բրիտանիայի Մեն կղզու նավահանգստում, ծովահենները զավթել են Տոգոյի մայրաքաղաք Լոմեից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա:

Անձնակազմը հասցրել Է տագնապի ազդանշան հաղորդել, որին արձագանքել Է Տոգոյի առափնյա պահպանության պահակախումբը, որը մոտեցել Է զավթված նավին եւ նույնիսկ փոխհրաձգության մեջ մտել ծովահենների հետ: Սակայն լցանավն ազատել չի հաջողվել, եւ ծովահեններին հաջողվել Է փախչել՝ նավը տանելով Բենինի կողմը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում