Տնտեսություն

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 60 մլն եվրո դատաիրավական բարեփոխումների համար

1 րոպեի ընթերցում

 ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 60 մլն եվրո դատաիրավական բարեփոխումների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան գործընկերության 2012թ-ի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին ուղղված ֆինանսական աջակցության չափը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպական Հանձնաժողովի մամուլի կենտրոնից, օժանդակությունը կտրամադրվի երկկողմ համագործակցության պլատֆորմի, ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման շրջանակներում: Ընդհանուր առմամբ դատաիրավական բարեփոխումների այս տարվա ծրագրի համար ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 60 մլն եվրո:

Օժանդակությունը կներառի ոլորտին առնչվող տեղական կառույցների աշխատակիցների վերապատրաստում, դատավորների, իրավաբանների և դատախազների համար վերապատրաստման կենտրոնների ստեղծում: Օժանդակության հիմնական նպատակն է անկախ, թափանցիկ և արդյունավետ դատական համակարգի ստեղծումը, որը կծառայի հայ ժողովրդին:

Ֆինանսավորում կուղղվի նաև այն կառույցներին, որոնք պատասխանատու են բանակցությունների փուլում գտնվող ԵՄ-Հայաստան պայմանագրերի, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և Վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսսիայի պայմանագրերի իրականացման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում