Միջազգային

«Բոլավեն» թայֆունը Հարավային Կորեայում 8 մարդու կյանք Է խլել

1 րոպեի ընթերցում

«Բոլավեն» թայֆունը Հարավային Կորեայում 8 մարդու կյանք Է խլել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոլավեն» հզոր թայֆունի հետեւանքով, որը Կորեական թերակղզու արեւմտյան ծովափի երկայնքով շարժվում Է դեպի հյուսիս, 8 մարդ Է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, օգոստոսի 28-ին հաղորդել Է արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունը:

Զոհվածներից հինգը չինացի ձկնորսներ են: Չինական երկու ձկնորսական առագաստանավեր, որոնց վրա 34 մարդ Էր գտնվում, վաղ առավոտյան շրջվել են Չեջուդո կղզու շրջանում: Տասը ձկնորսներ համարվում են անհետ կորած, մնացածներին հաջողվել Է փրկել: Կվանչժու քաղաքում շենքի փլատակների տակ զոհվել Է տեղի բնակիչներից երեքը:

Չեջուդո կղզում, Կվանչժու քաղաքում եւ Չոլա-Պուկտո նահանգում շուրջ 200 հազար բնակարան մնացել Է առանց Էլեկտրականության: Վնասվել կամ ջրասույզ են եղել բազմաթիվ շինություններ: Փակ Է երթեւեկությունը երկրի ավտոմոբիլային ճանապարհների մեծ մասում, իսկ օգոստոսի 28-ին՝ օրվա առաջին կեսին, ուժեղ քամու պատճառով փակվել Է երթեւեկությունը 14 կիլոմետր երկարությամբ Ինչհոնի կամրջով: Օգոստոսի 27-ից շատ դպրոցներում դադարեցվել են պարապմունքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում