Տրայան Բեսեսկուն վերադարձել Է նախագահական նստավայր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Սահմանադրական դատարանի եզրակացության հրապարակումից հետո, որը չկայացած ճանաչեց երկրի նախագահ Տրայան Բեսեսկուի պաշտոնազրկման հարցի շուրջ անցկացված հանրաքվեն, օգոստոսի 28-ին Բեսեսկուն վերադարձել Է Կոտրոչեն նախագահական նստավայր: Սենատի նախագահ Կրին Անտոնեսկուն, որը վերջին 52 օրվա ընթացքում կատարում Էր պետության ղեկավարի պարտականությունները, վայր Է դրել լիազորությունները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Նախօրյակին Ռումինիայի խորհրդարանն ի գիտություն ընդունեց Սահմանադրական դատարանի փաստաթուղթը, ըստ որի հանրաքվեին անհրաժեշտ 50 տոկոսի դեպքում մասնակցել Է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 46,24 տոկոսը. նրանց 87,52 տոկոսը պաշտպանել Է Բեսեսկուի պաշտոնաթողությունը եւ միայն 11,15 տոկոսն Է դեմ արտահայտվել:
«Օրենսդրության համաձայն՝ պատգամավորները չեն կարող ազդել սահմանադրական ատյանի որոշման վրա»,- այդ որոշումը լրագրողներին պարզաբանել Է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վալերիու Զգոնյան: