Ընկերությունների 65 տոկոսը փորձում Է մրցակիցների աշխատակիցներին գրավել իր կողմը. HeadHunter
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HeadHunter ընկերության հետազոտությունների ծառայությունը պարզել Է, որ հարցմանը մասնակցած ընկերությունների ավելի քան կեսը կիրառել Է մրցակիցների աշխատակիցներին հրապուրելով իր կողմը գրավելու մեթոդը: Եթե 41 տոկոսի համար դրանք եղել են եզակի դեպքեր, ապա 23 տոկոսի համար՝ նորմա, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Վեստի.ռու»-ին:
Ամենից հաճախ այդ կազմակերպությունները ղեկավարվում են միանգամայն նորմալ նպատակով. ստանալ բարձրակարգ մասնագետ (95 տոկոս), սակայն կան եւ այնպիսիները, ովքեր այդ ամենը ձեռնարկում են առեւտրային գաղտնիքը կորզելու նպատակով (1 տոկոս) կամ պարզապես ցանկանում են մրցակցին զրկել հանգուցային աշխատակցից (3 տոկոս):
Մեծավ մասամբ գործատուները մրցակիցների անձնակազմի հետ շփումներ են հաստատում պրոֆեսիոնալ ընկերակցության միջոցով (52 տոկոս), 42 տոկոսը հատուկ անհրաժեշտ մարդկանց գտնում Է աշխատանքի որոնման կայքերում, իսկ 39 տոկոսը տեղեկատվություն Է ստանում ընկերներից ու ծանոթներից: Նման աշխատակիցներին հաջողվում Է հրապուրել ավելի բարձր աշխատավարձով (68 տոկոս), նոր հետաքրքրական պաշտոնով եւ հետաքրքիր ֆունկցիոնալով (59 տոկոս):