Միջազգային

ՌԴ-ի նախագահը Պետդումայի վավերացմանն Է ներկայացրել Մաքսային միության պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ի նախագահը Պետդումայի վավերացմանն  Է ներկայացրել Մաքսային միության պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն Է ներկայացրել «Եվրասիական տնտեսական հանրակցության շրջանակներում մաքսային գործերում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեության հարցերի շուրջ համագործակցության եւ փոխօգնության վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին» դաշնային օրենքի նախագիծը: Այդ մասին հաղորդում Է «Արմենպրեսը»՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությանը:

Դաշնային օրենքի նախագծին կից բացատրական գրության մեջ նշվում Է, որ այդ օրինագծով նախատեսվում Է գործակցության եւ փոխօգնության վերաբերյալ 2011 թվականի հունիսի 22-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրի վավերացում:

Համաձայնագիրը մշակվել Է Մաքսային միության մաքսային տարածքում մաքսային ծառայությունների գործակցության ապահովման, Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցիչների աշխատակիցների նստավայրի եւ փոխգործակցության իրավական հիմունքների ստեղծման նպատակով:

Համաձայնագրով նախատեսվում Է մաքսային ծառայությունների ներկայացուցչություններ ստեղծել Մաքսային միության անդամ պետություններում: Մաքսային ծառայությունների ներկայացուցչություններն իրականացնում են Մաքսային միության մաքսային օրենսդրության կատարման մոնիթորինգ, կատարում են Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքահոսքերի վերաբերյալ տվյալների վերլուծություն, ուսումնասիրում են տվյալ երկրի մաքսային ծառայության կողմից կիրառվող մաքսային տեխնոլոգիաները եւ կողմերի մաքսային ծառայություններին տեղեկացնում դրական փորձի մասին, մասնակցում են կողմերի մաքսային ծառայությունների միջեւ տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաեւ իրականացնում են այլ գործառույթներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում