Միջազգային

Բրեյվիկի բանտային պայմանները համեմատելի են հյուրանոցային հանգստի հետ

2 րոպեի ընթերցում

Բրեյվիկի բանտային պայմանները համեմատելի են հյուրանոցային հանգստի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդերս Բրեյվիկն ապրելու Է այնպիսի պայմաններում, որոնք ավելի շատ հյուրանոցային հանգիստ են հիշեցնում, քան խիստ ռեժիմի խուց, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Վեստի.ռու»-ին:

«Իլա» բանտի ղեկավարությունը, որտեղ պահվելու Է 77 մարդու սպանած ահաբեկիչը, դարձյալ չտեսնված մարդասիրություն Է դրսեւորել: Նախ Բրեյվիկին տրամադրեցին երեքսենյականոց կացարան, թող որ ճաղերի հետեւում, բայց համակարգչով ու մարզասրահով, իսկ այժմ Էլ թույլատրել են գրագրություն վարել, ընդունել լրագրողների եւ պատվիրել գրքեր:

Ինչ վերաբերում Է այն գրքերին, որ ահաբեկիչն ինքն Է ծրագրում գրել, ապա նա մտադիր Է գրի առնել իր հուշերը, որոնք կկարողանա արգելավայրից ուղարկել հրատարակչություն: Բանտի տնօրենը բոլոր այս զիջումները շատ պարզ Է բացատրել. Բրեյվիկը 21 տարի անցկացնելու Է ճաղերի հետեւում, ուստի անհրաժեշտ Է հոգ տանել նրա հոգեկան առողջության մասին՝ նրան «վնաս ու տառապանքներ չպատճառելու» համար: «Սա առանձնահատուկ դեպք Է: Մենք պետք Է Բրեյվիկին պահենք կալանավայրում՝ չվնասելով ու տառապանք չպատճառելով նրան: Եթե կարելի Է այսպես արտահայտվել, այստեղ ստեղծագործական մոտեցում Է պահանջվում: Ուստի մենք գնացինք զիջումների. նրան թույլատրեցինք տեսակցություններ, տրամադրեցինք համակարգիչ ու մարզասրահ»,- հայտարարել Է բանտի տնօրենը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում