ՌԴ ԱԻՆ-ը պատրաստ է դիմագրավել ճապոնական հզոր թայֆունին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը քիչ հավանական է համարել Պրիմորիեի շրջանում ճապոնական ամենահզոր` «Բոլավեն» թայֆունի հայտնվելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ինտերֆաքսը, բոլոր ուժերը պատրաստ են դիմագրավելու թայֆունին: Միեւնույն ժամանակ` ԱԻ նախարարը տեղեկացրել է, որ ներկայում «Բոլավեն»-ը` վերջին 50 տարվա ամենուժեղ թայֆունը, շարունակում է շարժվել դեպի հյուսիս-արեւմուտք:
«Բոլավեն» թայֆունի արագությունը վայրկյանում 70 մետր է. սա բավականին բարձր ցուցանիշ է խաղաղովկիանոսյան շրջանի համար: Քամու էպիկենտրոնը` Ճապոնիայի Օկինավա կղզում է եւ շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք:Օդերեւութաբանների կանխատեսումներով` կղզուն աղետը կհարվածի կիրակի առավոտյան:
Մասնագետները կոչ են տեղի բնակչությանը բնակավայրերը` լքել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նրանք ահազանգում են նաեւ լեռնային շրջաններում հնարավոր սողանքների մասին: «Բոլավենը» այս տարի Խաղաղ օվկիանոսում ձեւավորված թվով 15-րդ արեւադարձային ցիկլոնն է: