Միջազգային

Գերմանացի դերասանուհին պնդում է, որ իր ապագա երեխայի հայրը Բեռլուսկոնին է

1 րոպեի ընթերցում

Գերմանացի դերասանուհին պնդում է, որ իր ապագա երեխայի հայրը Բեռլուսկոնին է

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սիրուհին` գերմանացի դերասանուհի Սաբինա Բեգանը, պնդում է, որ երեխայի է սպասում Բեռլուսկոնիից:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով newsru.com-ը, 38-ամյա կնոջ խոսքով` ինքը բացի Բեռլուսկոնիից, ոչ մեկը չունի:

Ավելի ուշ Իտալիայի նախկին վարչապետի փաստաբանը հերքել է, որ սպասվող երեխայի հայրը` Բեռլուսկոնին է:76-ամյա Բեռլուսկոնին հինգ զավակ ունի. երկու զավակ առաջին եւ երեք զավակ` երկրորդ ամուսնությունից:

Բեգանը մշտապես եղել է քաղաքական գործչի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակների կենտրոնում:

Իտալիայի նախկին վարչապետին մեղադրում են բազմաթիվ անառակների, անչափահաս աղջիկների հետ սեռական բնույթի կապեր ունենալու մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում