Միջազգային

Ուկրաինան հրաժարվում Է ամեն գնով եվրաինտեգրացումից

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան հրաժարվում Է ամեն գնով եվրաինտեգրացումից

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան կհետեւի Եվրամիությանն ինտեգրվելու ուղեգծին, բայց դրա հետ մեկտեղ չի զոհաբերի իր ինքնիշխանությունը: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստի»-ին, հայտարարել Է նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ օգոստոսի 24-ին ելույթ ունենալով երկրի Անկախության օրվա առթիվ կայացած հանդիսությունների ժամանակ:

«Ինտեգրացում ամեն գնով, անկախության կորստի, տնտեսական կամ տարածքային զիջումների հաշվին, ներքին գործերին միջամտություն թույլատրելու հաշվին. այս ուղին մենք երբեք չենք ընդունել եւ չենք ընդունի»,- ընդգծել Է Ուկրաինայի ղեկավարը:

Նա հիշեցրել Է, որ հուլիսի 19-ին նախաստորագրվել Է Ոուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի տեքստը (որն ասոցիացման համաձայնագրի բաղկացուցիչ մասն Է)՝ հավելելով, որ դա լուրջ քայլ Է Եվրոպայի հանրակցություն մտնելու ճանապարհին: «Այժմ մենք ըմբռնում են ակնկալում մեր եվրոպացի գործընկերների կողմից, քանի որ այս գործընթացն ընկալում ենք որպես երկկողմանի երթեւեկությամբ ճանապարհ»,- ասել Է նախագահը:

Մարտին Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Լեհաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հրապարկել Էին բաց նամակ, որում Եվրոպայի հետ Ուկրաինայի մերձենալու ուղին համարել Էին «երկար եւ տանջալից»: Արտգործնախարարությունների ղեկավարները նաեւ մտահոգություն Էին հայտնել հանրապետությունում ժողովրդավարության վիճակի առնչությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում