Միջազգային

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչների գործով լսումները հետաձգվել են փոթորկի պատճառով

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչների գործով լսումները հետաձգվել են փոթորկի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչների գործով նախնական լսումները հետաձգվել են փոթորկի սպառնալիքի պատճառով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը: «Իսահակ» արեւադարձային փոթորիկը, օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, Կուբայի արեւելքում գտնվող Գուանտանամոյի ամերիկյան ռազմաբազային կհասնի օգոստոսի 23-ին:

Փոթորիկի սպառնալիքի կապակցությամբ զինվորականները նախապատրաստվել են արտակարգ դրության: Անձնակազմի մի մասը հեռացել Է կղզուց: Բազայում, բացի զինվորականներից, մնացել են 168 կալանավորներ, ներառյալ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ կասկածվող Հալիդ Շեյխ Մոհամեդը:

Մոհամեդի եւ նրա չորս ենթադրվող հանցակիցների գործով նախնական լսումներն արդեն հետաձգվել Էին մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա պատճառով: Ինչպես հաղորդում Է Reuters գործակալությունը, դրանք պետք Է սկսվեին օգոստոսի 22-ին, սակայն Բալթիմորի (Մերիլենդի նահանգ) երկաթուղում տեղի ունեցած վթարի պատճառով Գուանտանամոյի ռազմաբազան մնացել Էր առանց ինտերնետի. այդ պատճառով լսումները հետաձգվել Էին եւս մեկ օրով:

Ինչպես նշում Է «Ֆրանսպրեսը», լսումների նոր ամսաթիվը դատավորը չի հայտնել: Ընդամենը նախնական լսումները պետք Է տեւեն վեց օր:

Հավելենք, որ Մոհամեդը Գուանտանամոյի ամերիկյան ռազմակայանում պահվում Է 2006 թվականից: Նա ինքն Է իրեն հռչակել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների գլխավոր կազմակերպիչը: Մեղավոր ճանաչվելու դեպքում Հալիդ Շեյխ Մոհամեդին եւ նրա հանցակիցներին մահապատիժ Է սպառնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում