Միջազգային

Հունաստանը լրացուցիչ ժամանակ Է խնդրում բյուջեի պակասուրդի կրճատման բարեփոխումներն ավարտելու համար

3 րոպեի ընթերցում

Հունաստանը լրացուցիչ ժամանակ Է խնդրում բյուջեի պակասուրդի կրճատման բարեփոխումներն ավարտելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանին «օդի պես» լրացուցիչ ժամանակ Է անհրաժեշտ պետական բյուջեի պակասուրդի կրճատման բարեփոխումներն ավարտելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն օգոստոսի 22-ին գերմանական Bild թերթում հրապարակված հարցազրույցում:

Սամարասը, որն այսօր Աթենքում հանդիպելու Է Եվրախմբի նախագահ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերի հետ, իսկ այս շաբաթ ավելի ուշ՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների հետ, նշել Է, որ այժմ Հունաստանը հենց ժամանակի, այլ ոչ թե փողի կարիք ունի: «Մենք լրացուցիչ փող չենք պահանջում: Մենք տրամադրված ենք կատարելու մեր պարտավորությունները, եւ դրանք լրիվ ծավալով կկատարենք: Այն ամենն, ինչ մեզ անհարժեշտ Է, «շունչ քաշելու ժամանակն Է», որպեսզի տնտեսությանն ստիպենք աշխատել եւ ավելացնենք երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ): Ավելի շատ ժամանակը չի նշանակում ինքնաբերաբար ավելի շատ փող»,- նշել Է վարչապետը:

Իսկ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը, Սամարասի խոսքով, Հունաստանի համար կդառնա «գիշերային մղձավանջ», քանի որ կհանգեցնի երկրում 70 տոկոսով կենսամակարդակի անկման: «Դա կնշանակի ռեցեսիայի եւս 5 տարի, գործազրկության ավելացում մինչեւ 40 տոկոս: Սարսափ Հունաստանի համար. տնտեսական կոլապս, սոցիալական հուզումներ եւ ժողովրդավարության չտեսնված ճգնաժամ»,- նշել Է Հունաստանի վարչապետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում