Տարածաշրջանային

Կարսում մզկիթի վերածված հայկական եկեղեցու փակ լինելը դժգոհություն է առաջացրել զբոսաշրջիկների շրջանում

1 րոպեի ընթերցում

Կարսում մզկիթի վերածված հայկական եկեղեցու փակ լինելը դժգոհություն է առաջացրել զբոսաշրջիկների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարսում մզկիթի վերածված հայկական Սուրբ Առաքելոց եկեղեցու տևական փակ լինելը լուրջ դժգոհություն է առաջացրել տեղացիների և օտարերկրացիների շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Haberler.com կայքը:

Պատմական Կարսի բերդի ներքևում գտնվող նախկին հայկական եկեղեցի այցելող շատ զբոսաշրջիկներ տեղական իշխանություններից պահանջել են մշտապես բաց պահել եկեղեցին` բողոքելով, որ հնարավորություն չեն ունենում ներս մտնել և տեսնել այն:

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է 940–ական թվականներին` Աբաս Բագրատունու օրոք: Դեռևս 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ տաճարը գործում էր որպեսհայկական եկեղեցի: Այնուհետև 1920 թվականին Սուրբ Առաքելոց եկեղեցին փոխարկվում և վերածվում է մզկիթի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում