Թուրքիայի ՆԳ նախարարին քարկոծել են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նահիմ Շահինին քաղաքացիները քարերով հեռացրել են հարավարևելյան Հաքքարի քաղաքից: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Զամանը, այցի ընթացքում Շահինը զրույցի է բռնվել Հաքքարիի Ջումուրիեթի փողոցի կրպակատերերի հետ:
Այդ ժամանակ մի խումբ երիտասարդներ, Քուրդիստանի ժողովրդական կուսակցության կոչերով, քարեր են նետել նախարարի ուղղությամբ: Նրան որևէ վնաս չի հասցվել, քանի որ անվտանգության ուժերը շրջապատել են Շահինին և ուղեկցել մոտակա խանութ: Ոստիկանությունը խմբին ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ:
Կարդացեք հոդվածը` English