Տարածաշրջանային

Թուրքիայում ցնցում է առաջացրել PKK-ի զինյալների հետ քուրդ պատգամավորների գրկախառնվելու փաստը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում ցնցում է առաջացրել PKK-ի  զինյալների հետ քուրդ պատգամավորների  գրկախառնվելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) 8 եւ մեկ անկախ պատգամավորներ ու քրդական «Դեմոկրատական հասարակության կոնգրես» (ԴՀԿ) հասարակական կազմակերպության անդամները օգոստոսի 17-ին մեկնել են հարավարեւելյան Հաքքարիի նահանգի Շեմդինլիի շրջան` հուլիսի 23-ից այնտեղ տեղի ունեցող թուրք-քրդական արյունալի բախումների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ճանապարհին` Շեմդինլիից 20 կմ հեռավորության վրա` Բաղլար գյուղի մոտ գտնվող Գյուզելքայա վայրում, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 6 զինյալներ օգոստոսի 17-ին` ժամը 16:30-ին, կանգնեցրել են քուրդ պատգամավորներին եւ հասարակական գործիչներին տեղափոխող 50 հոգանոց ավտոշարասյունը եւ կեժ ժամ զրուցել նրանց հետ:

Թուրքական մամուլն անհանգստություն է հայտնել, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները գրկախառնվել են PKK-ի զինյալների հետ, ջերմորեն զրուցել եւ հրաժեշտի ժամանակ բարեկամաբար սեղմել նրանց ձեռքը: Նշվում է, որ PKK-ի զինյալները «քարոզչություն» են կատարել շարասյան կազմում ընդգրկված ԽԺԿ-ի բարձրաստիճան գործիչներին:

ԽԺԿ-ի փոխնախագահ Գյուլթան Քըշանաքն ավելի ուշ լրագրողներին ասել է, որ ավտոշարասյունը կանգնելու ժամանակ ինքը կարծել է, թե պատահար է տեղի ունեցել, սակայն, երբ առաջացել է, տեսել է պարտիզաններին եւ մոտեցել նրանց:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Վանի հանրապետական դատախազությունը ԽԺԿ պատգամավորների` Շեմդինլիում զինված «ահաբեկիչների» հետ հանդիպելու հետ կապված հետաքննություն է սկսել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում