Տարածաշրջանային

Էրդողանը սեպտեմբերի առաջին կեսին կայցելի Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

Էրդողանը սեպտեմբերի առաջին կեսին կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը սեպտեմբերի առաջին կեսին կայցելի Ադրբեջան` մասնակցելու Ադրբեջան-Թուրքիա դիվանագիտական խորհրդի նիստի աշխատանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նեջեթ Ունուվարը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, այցը տեղի կունենա սեպտեմբերի 11-12-ին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում