Տարածաշրջանային

Իրաքը Բահչելիին թույլ չի տվել այցելել Կիրկուկ

2 րոպեի ընթերցում

Իրաքը Բահչելիին թույլ չի տվել այցելել Կիրկուկ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքը մերժել է Կիրկուկ այցելելու համար մուտքի արտոնագիր ստանալու վերաբերյալ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեւելեթ Բահչելիի դիմումը: Թուրքիայի գլխավոր ազգայնականը որոշել էր մեկնել նավթաշատ Կիրկուկ` մահմեդական Ռամադան տոնի առթիվ սունիական մզկիթում տոնական նամազ անելու եւ այդտեղ բնակվող թուրքմենների հետ հանդիպելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիան օրերս նոտա էր հղել Բաղդադին եւ իրաքյան Քրդստանի ղեկավարությանը` այցի ժամանակ Բահչելիի եւ նրան ուղեկցող պատվիրակության անվտանգությունն ապահովելու համար:

Բաղդադի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Թուրքիան, շրջանցելով Իրաքի կենտրոնական կառավարությանը եւ ուղղակի կապեր ստեղծելով Էրբիլի հետ, սկսել է նավթ գնել իրաքյան Քրդստանից: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն առանց Բաղդադի թույլտվության օգոստոսի 1-2-ին այցելել է Էրբիլ եւ Կիրկուկ: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին հայտարարել էր, որ Դավութօղլուն իրավունք չուներ առանց թույլտվության այցելել Իրաք, ինչի համար կարող են ձերբակալել նրան կամ էլ փակել Իրաքում Թուրքիայի դեսպանատունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում