Բաքվի «Իչերի շեհեր» մետրոյի կայարանում պայթյուն է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 14-ին` ժամը 18-ին մոտ, Բաքվի մետրոպոլիտենի «Իչերի շեհեր» կայարանում պայթյուն է տեղի ունեցել, կառամատույցներն ու թունելը լցվել է ծխով: Ուղեւորներն անմիջապես տարհանվել են կայարանից, տարածք մեծ թվով ոստիկաններ եւ փրկարարներ են բերվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բաքվի մետրոպոլիտենի գլխավոր ճարտարագետ Էլբրուս Մուրադովը lent.az-ին հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել թունելում բարձր լարման կաբելների կարճ միացման հետեւանքով:
«Կայարանը փակել ենք խիստ ծխով լցվելու պատճառով: Ներկայում մեր մասնագետներն աշխատում են վերացնել վթարը», -ասել է նա` նշելով, որ «Իչերի շեհեր» կայարանի աշխատանքը կվերականգնվի հնարավոր կարճ ժամանակում: