Տարածաշրջանային

Ախուրյան գետում Թուրքիայի քաղաքացի է խեղդվել

1 րոպեի ընթերցում

Ախուրյան գետում Թուրքիայի քաղաքացի է խեղդվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հետ սահմանային Ախուրյան գետում երեք օր առաջ խեղդվել է Թուրքիայի քաղաքացի Էրքան Ուրաքքայան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:

Ըստ կայքի` երեք թուրք երիտասարդներ ձուկ որսալիս են եղել գետի թուրքական ափին: Երկու ընկերները մի պահ նկատել են, որ ջուրը մտած իրենց ընկերն անհետացել է: Թուրքական կողմի` արդեն երեք օր շարունակվող որնողական փրկարարական աշխատանքները, որոնց մասնակցել են նաեւ 6 ջրասուզակներ, արդյունք չեն տվել:

Կայքը տեղեկացմամբ` թուրք փրկարարները կարծում են, որ խեղդված թուրք երիտասարդի դին կարող է հայտնված լինել գետի հայկական ափին` ծառերի եւ թփերի մեջ, սակայն այնտեղ փրկարարական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ է ստանալ Հայաստանի իշխանությունների թույլտվությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում