Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

«Արմավիա»-ն հրաժարվել է «Սուխոյ» ընկերության արտադրության ինքնաթիռներից

«Արմավիա»-ն հրաժարվել է «Սուխոյ» ընկերության արտադրության 
ինքնաթիռներից

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հրաժարվել է օգտագործել «Սուխոյ» ընկերության առաջին սուպերջեթ ինքնաթիռը, որը ձեռք էր բերել դեռ 2011 թ. ապրիլի 19-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին «Արմավիա»-ի մամուլի ծառայությունից, պատճառն այն է, որ օդանավի շահագործման մեկ տարվա ընթացքում օդանավը վերանորոգելու անհրաժեշտություն է առաջացել, եւ ազգային ավիափոխադրողը հրաժարվել է նաեւ այդ ինքնաթիռից:

Ավելի վաղ «Արմավիա»-ն հաստատել է նաեւ, որ հրաժարվել է «Սուխոյ» ընկերության արտադրության երկրորդ ինքնաթիռը ձեռք բերելու մտադրությունից: «Սուխոյ» ընկերության հետ հայկական ավիաընկերությունը պայմանագիր էր կնքել երկու ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ: Առաջին սուպեջեթն «Արմավիա»-ին էր հանձնվել 2011 թ. ապրիլի 19-ին, իսկ երկրորդը, որից «Արմավիան» կրկին հրաժարվեց,  պետք է ձեռք բերվեր արդեն ամռանը:

Ռուսական նորագույն սուպեջեթ ինքնաթիռները ներկայում շահագործում է միայն «Աերոֆլոտ»-ը: Վերջին օրերին տեխնիկական խնդիրներ էին առաջացել նաեւ «Աերոֆլոտ»-ի շահագործած «Սուխոյ սուպերջեթ 100»-ում: Բացի այդ, սուպերջեթի վարկանիշը կտրուկ անկում ապրեց Ինդոնեզիայում ցուցադրական թռիչքի ժամանակ ինքնաթիռի վթարից հետո: Ռուսական Sukhoi Superjet-100-ն անհետացել էր ռադարների էկրաններից մայիսի 9-ի առավոտյան. զոհվեցին ինքնաթիռի բոլոր ուղեւորները` 45 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am