Տարածաշրջանային

Դավութօղլուն օգնություն է խնդրել Քրդստանի առաջնորդից

1 րոպեի ընթերցում

Դավութօղլուն օգնություն է խնդրել Քրդստանի առաջնորդից

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Բաշար Ասադի իշխանությունը տապալելու համար Թուրքիան աջակցություն է խնդրել իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծվելու հնարավորությունից խիստ անհանգստացած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 1-ին այցելել է Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ եւ հանդիպել Բարզանիին: Հանդիպման հիմնական թեման սիրիացի եւ իրաքցի քրդերի կողմից Բաշար Ասադի իշխանությանը չաջակցելը քննարկելն էր: Դավութօղլուն Բարզանիին խնդրել է այնպես անել, որպեսզի քրդերը Սիրիայում միանան ընդդիմադիրներին:

Անկարան անհանգստացած է իրաքցի եւ թուրքաբնակ քրդերի` Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններ զանգվածաբար տեղափոխվելու եւ տեղացի քրդերի հետ այնտեղ քրդական իքննավարություն հռչակելու հավանականությունից:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանակից 7 շրջաններ արդեն անցել են քրդերի վերահսկողության տակ: Անկարան երկյուղում է, որ Իրաքում քրդական ինքնավարության գոյության պայմաններում Սիրիայում եւս քրդական ինքնավարություն հռչակվելու դեպքում հերթը կհասնի Թուրքիային եւ Իրանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում