Տարածաշրջանային

Թուրքիան հայերենի իմացությամբ հետախույզներ է փնտրում

1 րոպեի ընթերցում

Թուրքիան հայերենի իմացությամբ հետախույզներ է փնտրում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսուհետ աշխատանքի է վերցնելու հայերենի իմացությամբ աշխատակիցների: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը:

Ազգային հետախուզական ծառայություն աշխատանքի ընդունվելու նպատակով Թուրքիայի քաղաքացիները պետք է տիրապետեն հինգ լեզուների: Օտար լեզուների շարքում ներառվել են հայերեն, պարսկերեն, եբրայերեն, ասորերեն կամ արաբերեն լեզուները: Քննությունը հանձնած կհամարվեն նրանք, ովքեր գրավոր քննության արդյունքում կհավաքեն առնվազն 70 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում