Տարածաշրջանային

Թուրք պատգամավորը ահազանգել է երկրում ալևիների վիճակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Թուրք պատգամավորը ահազանգել է երկրում ալևիների վիճակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարությունը չի դադարում քննադատվել ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող քաղաքականության համար: Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Շաֆաք Փավեյը մեղադրել է կառավարությանը հակաալևիական գործունեություն ծավալելու մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը:

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ թուրքական կառավարության վարած ներկայիս քաղաքականությունը նպատակ է հետապնդում վերացնել ալևիներով բնակեցված շրջաններն ու թաղամասերը: Որպես օրինակ` նա նշել է Ումրանիեի ալևիաբնակ թաղամասը, որտեղ իշխանությունները «վերակառուցման» աշխատանքներ են տանում: Փավեյը հայտարարել է, որ այդ աշխատանքներն իրականում ուղղված են շրջանն ալիևիներից մաքրելուն, և միայն այն փաստը, որ այդ աշխատանքերը սկսվել են առանց տեղի բնակիչների` ալևիների ցանկությունը հարցնելու, արդեն իսկ խոսում է թուրքական իշխանությունների իրական մտադրությունների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում