Միջազգային

ԱՄՆ-ի «Ջոն Ք. Սթեննիս» ատոմային ավիակիրը վերադառնում Է Իրանի ափեր

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի «Ջոն Ք. Սթեննիս» ատոմային ավիակիրը վերադառնում Է Իրանի ափեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ջոն Ք. Սթեննիս» հարվածային ատոմային ավիակիրը (USS John C. Stennis, կոդային անվանումը՝ CVN-7) անսպասելիորեն արագորեն տեղափոխվում Է Մերձավոր Արեւելք, ենթադրաբար Արաբական ծով՝ Իրանի ափերի մոտ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, հուլիսի 11-ին հաղորդել են Եվրոպայի դիվանագիտական աղբյուրներ:

Ընթացիկ տարվա մարտի 2-ին «Ջոն Ք. Սթեննիսը» Պարսից ծոցից վերադարձել Էր գրանցման ռազմակայան՝ Քիթսեփ (Վաշինգտոնի նահանգ): Սպասվում Էր, որ ավիակիրն այնտեղ կմնա բավականին երկար ժամանակ, իսկ այնուհետեւ կուղարկվի Խաղաղ օվկիանոսի ջրատարածք:

Սպասվում Է, որ «Ջոն Ք. Սթեննիսն» Մերձավոր Արեւելք կվերադառնա արդեն այս տարվա օգոստոսին:

Դրանով իսկ Արաբական ծովում եւ Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խմբավորումը կավելանա մինչեւ երեք ռազմավարական մարտական ավիակրային խումբ: Այժմ Պարսից ծոցում Է գտնվում «Էնթերփրայզ» ատոմային ավիակիրը՝ դրա անմիջական մերձակայքում տեղաբաշխված Է մեկ այլ ավիակրային խումբ՝ «Աբրահամ Լինկոլն» ատոմային ավիակրի գլխավորությամբ:

Հավելենք, որ վերջին ժամանակներս ԱՄՆ-ի զինվորական ղեկավարությունը կրկնակի ավելացրել Է Արաբական ծովում գտնվող ականորս նավերի թիվը՝ դրանք հասցնելով ութի: Միաժամանակ արագորեն Պարսից ծոց Է տեղափոխվել «Փոնսե» մեծ դեսանտային նավը (USS Ponce, LPD-15):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում