Տարածաշրջանային

Ստամբուլի Սբ Թագավոր եկեղեցին կվերադարձվի Թուրքիայում հայկական հիմնադրամին

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի Սբ Թագավոր եկեղեցին  կվերադարձվի Թուրքիայում հայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության խորհուրդը բավարարել է Ստամբուլի Քադիքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցին` Արամյան-Ուջումյան դպրոցի հիմնադրամին վերադարձնելու պահանջը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:

Եվրամիության պահանջով Թուրքիան արդեն սկսել է նախկինում քրիտոնեական համայքներից խլված գույքը վերադարձնելու գործընթացը: Ավելի վաղ, Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը որոշում էր ընդունել` որպես Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասի Սբ Հրեշտակապետ հայկական բողոքական եկեղեցուն կից դպրոցի փոխհատուցում, հիմնադրամին վերադարձնել եկեղեցու տարածքին հարող հայկական գերեզմանոցը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում