Տարածաշրջանային

Թուրքերը թալանել են Էրզրումի ռուսական եկեղեցին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակվում է քրիստոնեական եկեղեցիների թալանը: Պատմամշակութային հերթական զոհը դարձել է Էրզրումի Օլթու գավառում գտնվող ռուսական եկեղեցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, այլ ազգերի հաշվին հարստանալու դարավոր մոլուցքով տարված թուրք գանձ որոնողները տարիներ շարունակ քանդել են եկեղեցու պատերն ու հատակը, ինչի հետեւանքով 130 տարի կանգուն այդ եկեղեցին հայտնվել է ամբողջովին փլուզվելու վտանգի առաջ: Եկեղեցին ռուսների կողմից կառուցվել էր Օսմանյան Թուրքիայի եւ ցարական Ռուսաստանի միջեւ 1877-78 թ.թ. տեղի ունեցած պատերազմից հետո:

Նշվում է, որ թուրքական իշխանությունները եկեղեցին պահպանելու ուղղությամբ մինչ այժմ ոչ մի քայլ չեն ձեռնարկել: Օլչուի բնակիչները եկեղեցու վերականգնման համար օգնություն են խնդրել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էլթուղրուլ Գյունայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում