Մշակույթ

Կներկայացվի Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարումը

1 րոպեի ընթերցում

Կներկայացվի Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 3-ին եւ 6-ին կներկայացնի Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարումը, որըկկայանա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի մամուլի քարտուղար Անահիտ Օրդյանը, համերգին կմասնակցեն Հովհաննես Չեքիջյանի գլխավորածՀայաստանի պետական ակադեմիական երգչախումբը եւ «Սպեղանի» մանկական երգչախումբը:

Օպերայի համերգային կատարման մենակատարները կլինեն սոպրանոներ Սիրանուշ Գասպարյանը, Իրինա Զաքյանը, տենորներ Արա Ավանյանը, Սարգիս Թորոսյանը , բաս Ռիչարդ Մադլենյանը, բարիտոն Գուրգեն Բավեյանը:Երեք գործողությամբ օպերայի համերգային կատարման դիրիժորը կլինի Էդուարդ Թոփչյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում