Ռուսաստանը հետեւում է Թուրքիային
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Le Figaro-ն հայտնել է, որ Ռուսաստանը Թուրքիային սահմանակից Սիրիայի Քեսաբ տարածաշրջանում նոր հակահրթիռային կայան է տեղակայել, որտեղից հանգիստ կերպով կարող է հետեւել Ադանայում գտնվող ամերիկյան եւ վերջերս Մալաթիայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային բազաներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
Ֆրանսիական թերթը հայտնել է, որ գարնանը տեղակայված ալեհավաքը սիրիական այդ «ռազմավարական» տարածքում հետեւելու է սիրիացի ապստամբների գործողություններին: