Տարածաշրջանային

Թուրքիայում հուշադրամ է թողարկվել առանց Աթաթուրքի դիմանկարի

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հուշադրամ է թողարկվել առանց Աթաթուրքի դիմանկարի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում առաջին անգամ Աթաթուրքի դիմանկարից զերծ հուշադրամ է թողարկվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով HaberTurk հեռուստաալիքը, «անաթաթուրք» հուշադրամները, որոնք թողարկվել են 1 մլն հատ, նվիրված են Թուրքիայում անցկացվող «Թուրքերենի միջազգային օլիմպիադաներ» միջոցառմանը: Ի տարբերություն նախկինում թողարկված հուշադրամների, վերջինս առեւտրի բնագավառում շրջանառության մեջ չի դրվելու:

Թուրքիայում մինչ այժմ թողարկված բոլոր դրամական միավորների վրա եղել է Աթաթուրքի դիմանկարը: Թողարկված հուշադրամների վրա Աթաթուրքի պատկերի բացակայությունը ցնցում է առաջացրել թուրքական հասարակության մեջ: Թուրքական ազգայնական շրջանակները կոչ են արել հրաժարվել ձեռք բերել դրանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում