Միջազգային

Ուկրաինացի քահանան ֆան-գոտի Է կազմակերպել եկեղեցում

1 րոպեի ընթերցում

Ուկրաինացի քահանան ֆան-գոտի Է կազմակերպել եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրանիայի Վիշգորոդ շրջկենտրոնում (Կիեւի մարզ) տեղի քահանան տաճարի հարկաբաժիններից մեկում կազմակերպել Է ֆան-գոտու նման մի բան, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա. ռու»-ին եւ ՏՍՆ-ին: Այժմ ծխականներն այնտեղ դիտում են ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցախաղերը:

Եվրո-2012-ի մոլի երկրպագուներն, ըստ աղբյուրի տեղեկատվոության, հավաքվում են տաճարի ստորին սենյակում: Խաղերի ցուցադրությունն իրականացվում Է պրոյեկտորի միջոցով:

Քահանան՝ հայր Տարասը, գտնում Է, որ դրանում ոչ մի վատ բան չկա: Նրա խոսքով՝ նրանց համար, ովքեր հազվադեպ են այցելում եկեղեցի, դա մի ավելորդ առիթ Է «գալու տաճար, տեսնելու, որ տաճարը ոչ մի ահավոր բան Էլ չԷ, որ քահանան սովորական մարդ Է»:

Տաճարում ֆուտբոլային մրցախաղերը դիտելիս գործում են որոշակի սահմանափակումներ: Արգելված են ալկոհոլն ու սիգարետները, ինչպես նաեւ հայհոյանքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում