Տարածաշրջանային

Դերսիմի կոտորածների վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել թուրքական մեջլիս

1 րոպեի ընթերցում

Դերսիմի կոտորածների վերաբերյալ նոր փաստաթղթեր են  ներկայացվել թուրքական մեջլիս

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մեջլիս են ներկայացվել 1937-1939 թվականների ընթացքում Դերսիմում կոտորված և աքսորի ենթարկված դերսիմցիների վերաբերյալ ուշագրավ փաստաթղթեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը:

Վարչապետի Պետական արխիվների գլխավոր տնօրինության կողմից շուրջ 2500 փաստաթղթերի մեջ բավականին հետաքրքիր տվյալներ են արձանագրվել: Ներկայացված փաստաթղթերում մեկ առ մեկ ներկայացվել են Թուրքիայի 29 տարբեր նահանգներ աքսորված շուրջ 15 հազար դերսիմցիների անունները, ինչպես նաև այն վայրերը, որտեղ նրանք աքսորվել են: Արձանագրվել է այն փաստը, որ կոտորածների են ենթարկվել բոլորը` անգամ երեխաներն ու կանայք: Հայտնաբերված նյութերի մեջ ուշագրավ էր հոդվածն այն մասին, որ Դերսիմի բնակիչների կոտորածն ու աքսորը կազմակերպել էր միակուսակցական կառավարությունը` ի դեմս Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում