Տարածաշրջանային

Թուրքական բանտերում քուրդ երեխաների բռնաբարությունների մասին գրած լրագրողները ձերբակալվել են

1 րոպեի ընթերցում

Թուրքական բանտերում քուրդ երեխաների բռնաբարությունների մասին գրած լրագրողները ձերբակալվել են

ԱՆԿԱՐԱ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունը Մարդին, Ադանա, Այնթափ, Ստամբուլ նահանգներում անցկացրած գործողությունների արդյունքում ձերբակալել է 61 քրդերի, այդ թվում` քրդական DIHA լրատվական գործակալության երեք լրագրողներին, որոնք գրել են Ադանայի բանտում քուրդ երեխաներին բանտապահների կողմից բռնաբարելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է քրդական Firat լրատվական գործակալությունը` նշելով, որ գործողությունները 500 ոստիկանների մասնակցությամբ իրագործվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքային թեւ համարվող Քրդստանի հասարակությունների միության (KCK) գործի շրջանակում:

Նշվում է, որ ձերբակալների մեծամասնությունը Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քարդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» անդամներ են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում