Թուրք երգչուհին «Սարի աղջիկը» երգել է հայերենով
1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուի նոր ալբոմում զետեղվել է հայկական նվագախմբի նվագակցությամբ նրա կատարմամբ հանրահայտ հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» երգը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Posta թերթը:
Թերթը հայտնում է, որ թուրք հայտնի երգչուհի Դեմեթ Աքբաթն էլ «Անկախությունը վերջին կանգառն է» ֆիլմում կատարում է հայկական «Աման աղավնի» երգը:
Նշենք, որ մի այլ թուրք հանրահայտ երգչուհի Բյուլենթ Էրսոյը ադրբեջանական մի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ «Սարի աղջիկը» հայկական ժողովրդական երգ է, ինչը խիստ զայրացրել է ադրբեջանցիներին: Ադրբեջանական քարոզչամեքենան «Սարի աղջիկը» համարում է «իրենց սեփականը», ինչի համար թուրք երգչուհին հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»: