Տարածաշրջանային

«Ակոս»-ը Թաքսիմի ցույցերին պատասխան կոչով է հանդես եկել

1 րոպեի ընթերցում

«Ակոս»-ը Թաքսիմի ցույցերին պատասխան կոչով է հանդես եկել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Ակոս» շաբաթաթերթը, անդրադառնալով Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ցույցին և այնտեղ հնչած հայտարարություններին, իր հերթական համարում պատասխան կոչով է հանդես եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է թուրքական Today's Zaman թերթը` հղում կատարելով «Ակոս» շաբաթաթերթին:

Ի պատասխան Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած դեպքերին` «Ակոս»-ի գլխագրում ասվում է. «Դժբախտաբար, հրապարակում հավաքվածներին միավորում էր ոչ թե ընդհանուր վիշտը, այլ հայերի նկատմամբ ատելությունը: Եկեք պաշտպանենք կյանքը, այլ ոչ թե արյունը: Կյանքն իրավունք է, որը բոլորս ունենք: Մի օր այդ հրապարակում մենք կկարողանանք կանգնել միասին և զգալ մեկս մյուսի ցավը: Մենք ցանկանում ենք տեսնել այդ օրը, և այդ օրը միայն միասին մենք կարող ենք ստեղծել: Եկեք կյանք գտնենք միմյանց մեջ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում