Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

WikiLeaks-ը կհրապարակի շվեդ նախարարի` հօգուտ ԱՄՆ-ի լրտեսության մասին փաստերը

17:39, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks կայքի ղեկավարությունը խոստացել է հրապարակել այն փաստաթղթերը, որոնք կհաստատեն Շվեդիայի կառավարության նախկին ղեկավար եւ գործող արտգործնախարար Կարլ Բիլդտի համագործակցությունը ԱՄՆ հետախուզության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին փետրվարի 22-ին գրել է Expressen պարբերականը: Համաձայն տրամադրած տվյալների` գաղտնի փաստաթղթերից ենթադրվում է, որ Բիլդտը 1973 թ-ից եղել է  ԱՄՆ-ի տեղեկատու անձ: Նա հաղորդակցվել է ամերիկյան կառավարության հետ այն մեթոդներով, որոնք հակասում են շվեդական օրենսդրությանը: Թե ինչ գործողություններ կիրականացվեն Բիլդտին մեղադրելու համար, դեռեւս անհայտ է: Սակայն հրապարակման պատրաստվող փաստաթղթերում նշվում են կոնկրետ փաստեր, որոնք վկայում են հօգուտ ԱՄՆ-ի` նախարարի լրտեսության մասին: Պարբերականի թղթակիցը պնդում է, որ հրապարակումից հետո Բիլդտը ստիպված կլինի հրաժարական տալ, իսկ նրա քաղաքական կարիերայի վրա խաչ կդրվի:

Կարլ Բիլդտը ղեկավարել է շվեդական կառավարությունը 1991-1994 թթ-ին: Արտգործնախարարի պաշտոնին անցել է 2006 թ-ին:

Դիտվել է 78 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ