Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Իսրայելն ստեղծել Է նոր հակաբունկերային ռումբ

17:08, 22 Փետրվար, 2012

ԹԵԼ ԱՎԻՎ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը մշակել Է 500 ֆունտանոց (227 կիլոգրամ) MPR-500 տրամաչափի նոր հակաբունկերային ավիառումբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Strategy Page-ը: Այս ռազմամթերքը կարող Է թափանցել մինչեւ մեկ մետր խորությամբ բետոնի մեջ կամ ծակել անցնել չորս բետոնե ծածկ՝ յուրաքանչյուրը մինչեւ 200 միլիմետր հաստությամբ: MPR-ի պայթելու դեպքում առաջանում են մինչեւ հազար բեկորներ, որոնք ունակ են խոցելու հակառակորդի կենդանի ուժը մինչեւ հարյուր մետր հեռավորության վրա:     

Իսրայելի ռազմաօդային ուժերը մտադիր են նոր ռազմամթերքը ներառել F-35 Lightning II կործանիչների սպառազինման անվանացանկում, որոնցից 20-ն Իսրայելի պաշտպանության նախարարությունը ձեռք Է բերել 2010 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ից:

Ավելի վաղ մի խումբ արեւմտյան փորձագետներ ենթադրություն են հայտնել, որ իսրայելացի զինվորականները կարող են Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողության դեպքում MPR-500 ռումբերն օգտագործել իրանական միջուկային օբյեկտների ոչնչացման համար:

Դիտվել է 189 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ