Միջազգային

Հոմսի բնակիչները հացի եւ այլ մթերքներ գնելու խնդիր չունեն

1 րոպեի ընթերցում

Հոմսի բնակիչները հացի եւ այլ մթերքներ գնելու խնդիր չունեն

ԴԱՄԱՍԿՈՍ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հոմս քաղաքի բնակիչները հաստատել են, որ նրանք անհրաժեշտ մթերք եւ իրեր գնելու հետ խնդիրներ չունեն եւ եւս մեկ անգամ հերքել են լրատվամիջոցների տարածած կեղծ տեղեկությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական sana.sy -ը, հացթուխները հաստատել են, որ ալյուրի պակաս չի եղել եւ հացն առկա է բոլոր խանութներում: Քաղաքացիները նաեւ նշել են, որ Հոմսում գազամատակարարումը չի դադարեցվել, եւ դպրոցները գործում են սովորականի նման:

Ավելի վաղ Դամասկոսի Կարմիր Խաչ միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Սալեհ Դաբակին

հայտարարել է, որ շրջաններում բնակվող սիրիացիները դժվարությամբ են հայթայթում անհրաժեշտ սնունդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում