Թուրքիայի նախագահը կմասնակցի Սարիղամիշի զորավարժություններին
1 րոպեի ընթերցում

ԿԱՐՍ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը պաշտոնավարման 5 տարիների ընթացքում որպես գլխավոր հրամանատար առաջին անգամ կմասնակցի զինված ուժերի զորավարժություններին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, Թուրքիայի ԶՈւ գլխավորր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ միասին Գյուլը ներկա կգտնվի մոտակա օրերին Կարսում եւ Սարիղամիշում անցկացվելիք «Ձմեռ 2012» զորավարժություններին, որին մասնակցելու է Թուրքիայի ԶՈւ 9-րդ կորպուսը եւ օդուժի 2-րդ հրամանատարության մարտական ինքնաթիռները:
Զորավաժություններում ցուցադրվելու են ձմեռային պայմաններում թուրքական բանակի մարտուկանության դրվագներ: Նշվում է, որ զորավարժանքներին կմասնակցեն մոտ 2 հազար զինվորներ, հրետանի, տանկեր, ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ: