Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ճապոնիան ոսկե եւ արծաթե դրամներ կթողարկի ի հիշատակ երկրաշարժի

14:29, 22 Փետրվար, 2012

ՏՈԿԻՈ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը պլանավորում Է թողարկել սահմանափակ քանակով ոսկե եւ արծաթե հուշադրամներ ի պատիվ այն ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի տարելիցի, որոնք անցյալ տարվա մարտին մոլեգնեցին Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսարեւելյան ափին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը: 

Ճապոնիայի ֆինանսների նախարարության պլանների համաձայն՝ մետաղադրամները կհանձնվեն այն անհատ ներդրողներին, ովքեր գնել են եւ կգնեն պետական արժեթղթեր (դրանց վաճառքից եկամուտն ուղղորդվում Է անմիջականորեն տուժած տարածաշրջանի վերականգման հիմնադրամ): Նրանք, ում բաժինն ապրիլի 15-ի դրությամբ կկազմի ավելի քան 10 միլիոն իեն (շուրջ 128 հազար դոլար), նվեր կստանանա ոսկեդրամ: Արծաթե դրամ կհանձնվի այն անհատ ներդրողներին, ովքեր գնել են ավելի քան 1 միլիոն իեն (շուրջ 12,8 հազար դոլար) գումարի արժեթղթեր:    

Բացի դրանից, կառավարությունը նաեւ պլանավորում Է մետաղադրամների մի մասն առանձնացնել բաց վաճառքի համար:

Դիտվել է 193 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ