Հնդկաստանը կդառնա աշխարհում քարածխի խոշորագույն ներմուծողը
2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը քարածխի ներմուծմամբ 2012 թվականին առաջ կանցնի Չինաստանից եւ այդ ցուցանիշով աշխարհում կգրավի առաջին տեղը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով Citigroup-ի վերլուծաբանների կատարած հետազոտությունը: Ընթացիկ տարում արտասահմանից քարածխի գնումները կկազմեն 118 մլն տոննա այն դեպքում, երբ Չինաստանում այդ ցուցանիշը 102 մլն տոննա Է:
Ներմուծման աճի պատճառը Հնդկաստանում քարածխի պահանջարկի կտրուկ ավելացումն Է: Երկրում ԷլեկտրաԷներգիայի մեծ մասն արտադրվում Է քարածխի այրման հաշվին: Մինչդեռ դրա արդյունահանումը հետ Է մնում սպառումից:
2011 թվականի երրորդ եռամսյակում Հնդկաստանի տնտեսական աճն ընկել Է մինչեւ վերջին երկու տարվա նվազագույն մակարդակ, քանի որ երկրում ԷլեկտրաԷներգիայի դեֆիցիտ Է դիտվում: Միեւնույն ժամանակ հումքի անբավարարության պատճառով պետությունը եւ տեղական բիզնեսը չեն կարողանում մեծացնել Էներգետիկական հզորությունները:
Մինչդեռ Չինաստանը, որը նույնպես ավելացնում Է Էներգասպառումը, զուգահեռաբար արագորեն ավելացնում Է քարածխի արդյունահանումը: 2012 թվականին ՉԺՀ-ն ածխի հանույթը կավելացնի 200 մլն տոննայով՝ երկու անգամ ավելի, քան մեկ տարի առաջ: Այդ կապակցությամբ երկիր քարածխի ներմուծումը կկրճատվի 40 մլն տոննայով:
2011 թվականին Չինաստանը գլխավորել Է քարածուխ ներմուծողների համաշխարհային ցուցակը՝ առաջ անցնելով Ճապոնիայից, որը 1975 թվականից առաջատարի դիրքում Էր: