Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Ավստրալիայի արտգործնախարարության՝ հայհոյող ղեկավարը պաշտոնաթողություն Է խնդրել

13:39, 22 Փետրվար, 2012

ԿԱՆԲԵՐԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քեւին Ռադը, որը վերջերս իր նկատմամբ ուշադրություն Էր գրավել գործընկերների հասցեին արված անպարկեշտ արտահայտություններով, պաշտոնաթողություն Է խնդրել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը, նախարարի պաշտոնաթողության պատճառ Է դարձել վարչապետ Ջուլյա Գիլարդի կողմից աջակցության բացակայությունը:

The Sydney Morning Herald-ը հաղորդել Է, որ իր որոշման մասին Ռադը հայտարարել Է շտապ կարգով Վաշինգտոնում հրավիրված մամլո ասուլիսում: «Ես չեմ կարող շարունակել  արտաքին գործերի նախարարի աշխատանքը, եթե չունեմ վարչապետի աջակցությունը, այնպես որ որոշել եմ վարվել ազնվորեն, իսկ այս դեպքում ազնվորենը պաշտոնաթողություն խնդրելն Է»,- հայտարարել Է Ռադը:  

Ռադի պաշտոնաթողությունը հրահրել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչած մի շարք մեղադրանքներ: Մասնավորապես, մշակույթի նախարար Սայմոն Քրինն արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին մեղադրել Է այն բանում, որ նա «լոյալ չԷ» վարչապետի նկատմամբ եւ պլանավորում Է պայքարել Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար, որը նույնպես զբաղեցնում Է Ջուլյա Գիլարդը:     

Մի քանի օր առաջ Համացանցում հայտնվել Է մի անպարկեշտ տեսահոլովակ, որտեղ Ռադը դեսպանության աշխատողներին նախատում Է, որ իր համար չափից դուրս բարդ տեքստ են պատրաստել:

Դիտվել է 190 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ