Նիգերիայում կրկին պայթյուններ են որոտացել
1 րոպեի ընթերցում

ԿԱՆՈ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք կրակոցներ եւ պայթյուններ են տեղի ունեցել փետրվարի 22-ին Նիգերիայի հյուսիսային հատվածում գտնվող ամենամեծ քաղաքներից մեկում` Կանոյում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը: Սա այն տարածքն է, որտեղ «Բոկո Հարամ» մահմեդական շարժման կողմից իրականացվող բռնությունները պաշարել են ամբողջ շրջանը: «Բոկո Հարամ»-ի զինյալների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումները Կանոյում շատ անգամներ են տեղի ունեցել, որոնց ժամանակ շարժումը սպանել է 178 մարդ Նիգերիայի երկրորդ մեծ քաղաքում:
Վերջին վեց ամիսների ընթացքում «Բոկո Հարամ»-ն իր մեթոդներով դարձել է ավելի վտանգավոր եւ մահացու:
Կարդացեք հոդվածը` English