Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Թուրքիայում Դինքի գործով ամբողջական զեկույց է հրապարակել

12:27, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հանձնարարականով Թուրքիայի պետական վերահսկիչ վարչությունը հրապարակել է Հրանտ Դինքի գործի հետաքննության արդյունքում կազմած զեկույցը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը:

Զեկույցում նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ «Ակոս» թերթի խմբագրի սպանությունից անմիջապես հետո մեղավորները ձերբակալվել են, այդուհանդերձ որոշ կառուցվածքային խնդիրների պատճառով դատավարությունը հնարավոր չի եղել նույնքան արդյունավետ և արագ իրականացենել: 653 էջից բաղկացած զեկույցում անդրադարձ էր կատարվել նաև այն նկարին, որտեղ Դինքի մարդասպանը հանցագործությունն իրականցնելուց հետո ձերբակալված ժամանակ իր ձեռքում էր պահել Թուրքիայի դրոշը, ինչը մեծ քննարկումերի թեմա էր դարձել: Փաստաթղթում ասվում է, որ նմաօրինակ գործողություններն աչքաթող անելը հարիր չէ մի պետության համար, որը վերջին տարիներին մեծ ջանքեր է գործադրում «ժողովրդավարական» կոչվելու համար: Զեկույցում նաև քննադատվել են պետական ծառայողները, որոնք հավուր պատշաճի չեն իրականացրել իրենց պարտականությունները թե’ Դինքի սպանությունից առաջ, թե’ դրանից հետո: Պետական վերահսկիչ վարչության հրապարակած զեկույցում ասվում է, որ բոլոր այս սխալները, ինչպես նաև պետական ապարատի աշխատողների կողմից կիրառված չարաշահումները պետք է ներառվեին դատական գործընթացի մեջ, ինչը, սական, չի արվել: Պետական վերահսկիչ վարչությունը այն եզրակացույթունն է արել, որ Դինքի դատավարությունը չի բավարարել հանրությանը: 

Դիտվել է 73 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ